07.03.2024|
18:41
Արցախից տեղահանված հայրենակիցներ ջան, բացատրեք, խնդրեմ, ի՞նչ նպատակով եք այդպես ջանադրաբար տարածում Ստեփանակերտի այս կամ այն կառույցի՝ թուրքերի կողմից քանդվելու տեսանյութերը։ Ղարաբաղցու ասած՝ ի՞նչ եք առաջ գցում, չհաշված, որ այսկերպ միայն Իլհամի ջրաղացին եք ջուր լցնում։ Նրա ուզածն է ձեզ կոտրել, հուսալքել, ձեր մեջ սպանել տուն վերադառնալու վերջին հույսը։